Արմինֆո.Հայաստանի ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ՝ նախագահական նստավայրի մոտ։ Վերջիններս դժգոհ են նոյեմբերի 16-ին ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որոնք իրենց պարտավորեցնում են հարկ վճարել ավտոմեքենայի վաճառքից ստացված զուտ եկամտի 20 տոկոսի չափով։ Նրանք աայդ հարցով ավելի վաղ բողոքել են կառավարության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ։ Նրանք նախագահից խնդրում են փաստաթուղթը չստորագրել՝ առաջարկված տարբերակով։
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ուղիղ եթերի ժամանակ պատասխանել է քաղաքացու հարցին, ով հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, և արդյոք դրա պատճառը կարող է լինել իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ հայկական և ադրբեջանական անկլավների և էքսկլավների հարց գոյություն ունի: Հարցի լուծման ուղիները դեռեւս քննարկվում են Բաքվի հետ։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս փուլում անիրատեսական է համարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ: