Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Արմինֆո. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, վիրավորում է ստացել 120 քաղաքացի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը հաղորդել են քննչական մարմնից:
Արմինֆո. Վերին Լարսի անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Արմինֆո. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի այն ուսանողները, որոնք ընդգրկված չեն բուհերում ուսման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերում, կստանան ֆինանսական աջակցություն: Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։
Արմինֆո. Այսօր հերթական նիստում ՀՀ հառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։
Արմինֆո. 2024 թվականի հունվարի 23-ից մինչեւ ապրիլի 12-ը՝ ներառյալ, Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին կառավարության նիստում։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: