Արմինֆո.Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):
Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աճել է 0,8 տոկոսով կամ 23,2 հազար մարդով (մեկ տարի առաջ՝ 0,1 տոկոսով կամ 2,7 հազար մարդով նվազման դիմաց)՝ գերազանցելով 2,985 միլիոնը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Արմինֆո. Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:
Արմինֆո. Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1:
Արմինֆո. "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն հունիսի 28-ից սկսում է բաժնետերերին շահաբաժինների վճարումը՝ դրան ուղղելով 5 մլրդ դրամ ($12.7 մլն) ՝ 2022 թվականին ստացված 13.2 մլրդ դրամ ($33.5 մլն) զուտ շահույթից։ Իսկ մնացած 8.2 մլրդ դրամը ($20.8 մլն) մնում է բանկի տրամադրության տակ և ուղղվելու է բանկի զարգացմանը։ Այդ որոշումը կայացվել է նախօրեին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովում:
Արմինֆո.Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը:
Արմինֆո.Կոնվերս Բանկը ներդրել է Կոնվերս լիզինգ պրոդուկտը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ նրանց առաջարկելով տեխնիկական վերազինման հնարավորություն մրցունակ պայմաններով:
Արմինֆո. Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Հայաստանի Լավագույն բանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, մրցանակը հայտարարվել է ամսագրի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի 30-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։