Արմինֆո. Հայաստանի միջազգային գործընկերները պետք է առավելագույն ճնշում գործադրեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հունվարի 31-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո.Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաանվտանգ պետությունների վարկանշային աղյյուսակում, որը ներկայացրել է միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալը: Վարկանիշը կազմվել է աշխարհի 142 երկրներում անվտանգության մակարդակի գնահատականների հիման վրա ։
Արմինֆո. Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:
Արմինֆո. Հայաստանում կսահմանափակվեն քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրման ժամկետները։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հունվարի 30-ի նիստում դրական եզրակացություն է տրվել "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում ներկայացված փոփոխություններին:
Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է երկրի պետական օրհներգը և զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին:
Արմինֆո. Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը: Այդ մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծերի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Արմինֆո. Հանրային քննարկման դրված նոր սահմանադրություն ընդունելու գաղափարը Բաքվի կողմից ճնշման արդյունք է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարար է քաղաքագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Արմինֆո.: Երեք անհրաժեշտ քայլ՝ պետությունը չկորցնելու համար… Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը:
Արմինֆո. Հայաստանն արժանի է ուշադրության իր անհավանական սննդով և գինով։ Այդ մասին Forbs-ում Հայաստան ուղևորությունից իր տպավորություններն է կիսել խոհարարության և ճանապարհորդության հեղինակ Քերոլայն Իդենը, ում վերջին գիրքը՝ "Սառը խոհանոց"-ը, լույս կտեսնի մայիսին:
Արմինֆո. "Արարատ" ակումբի թենիսի կորտերը Երևանի կենտրոնից կտեղափոխվեն "Մայր Հայաստան" հուշարձանի մոտ: Այդ մասին հաղորդվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: