Արմինֆո.2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Դուբայ և ԱՄԷ այլ Էմիրություններ առանց վիզայի ձևակերպման: Այդ մասին ասվում է ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարության հաղորդագրությունում։
Արմինֆո. Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում:
Արմինֆո.Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Այդ մասին ասվում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունում:
Արմինֆո. Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արմինֆո.Հայաստանի գործող սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք անընդունելի են տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հունվարի 31-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Արմինֆո. Չեխիան լիովին պաշտպանում է Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին։ Այդ մասին հունվարի 31 - ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։