Արմինֆո. Փետրվարի 4-ին հյուսիս-արևմուտքից Հայաստանին է մոտենում տաք հոսանքներով ցիկլոն: Այդ մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Արմինֆո. Հայ ժողովրդի համար քննարկման միակ թեման պետք է լինի ոչ թե սահմանադրությունը, այլ՝ ինչպես փոխել իշխանությունը: Նման կարծիք է հայտնել Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Արմինֆո.Ադրբեջանի նախագահի պահանջն ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է"Համախմբում" շարժման խորհրդի անդամ, հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը:
Արմինֆո. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:
Արմինֆո.Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ադրբեջանի նախագահի պահանջը ՀՀ իշխանությունների անկարողության, խղճուկության և կախյալության վկայությունն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Արմինֆո. Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: