Արմինֆո. Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ է կրում։ Փետրվարի 7-ին Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խոսելով մի խումբ պատգամավորների ներկայացրած "Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների պաշտպանության եւ ընտանիքում խաղաղության վերականգնման մասին" օրենքում փոփոխությունների մասին:
Արմինֆո. Հայաստանը քայլ առ քայլ գնում է դեպի ոստիկանական պետության ձևավորում։ Փետրվարի 7-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությունները։
Արմինֆո."Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը մտադիր է երաշխավորությամբ հանդես գալ "Սիներջի" ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և ԱԺ նախագահի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանքից ազատելու համար: Այդ մասին փետրվարի 6 - ին լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Արմինֆո."Նոր սահմանադրության" ընդունումը Հայաստանի անկախության հռչակագրի վերացումն է։ Այդ մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։