Արմինֆո."Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը մտադիր է երաշխավորությամբ հանդես գալ "Սիներջի" ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և ԱԺ նախագահի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանքից ազատելու համար: Այդ մասին փետրվարի 6 - ին լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Արմինֆո."Նոր սահմանադրության" ընդունումը Հայաստանի անկախության հռչակագրի վերացումն է։ Այդ մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Արմինֆո. Հայաստանում արտեզյան ջրերի ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության կենթարկեն: Ազգային ժողովը փետրվարի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Ջրային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:
Արմինֆո. Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Արմինֆո.Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը քայլ առ քայլ ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրեթե միաժամանակյա հայտարարությունը:
Արմինֆո. "Հայաքվե" նախաձեռնությունը հայտարարել է հանուն Հայաստանի սահմանադրության պահպանման շարժման մեկնարկի մասին: Այդ մասին ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։
Արմինֆո.Հայաստանում դատարանները բեռնաթափելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: