Արմինֆո. Հայաստանում աշխատանք է տարվում հայ ժողովրդի դեմ ադրբեջանցիների գործած հանցագործությունների փաստերի հավաքագրման և ամփոփման ուղղությամբ՝ Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար: Այդ մասին փետրվարի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:
Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ փետրվարի 7-ին։
Արմինֆո. Երևանի ավագանին կողմ է քվեարկեց "Ազգային առաջընթաց" խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:
Արմինֆո. Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ է կրում։ Փետրվարի 7-ին Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խոսելով մի խումբ պատգամավորների ներկայացրած "Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների պաշտպանության եւ ընտանիքում խաղաղության վերականգնման մասին" օրենքում փոփոխությունների մասին:
Արմինֆո. Հայաստանը քայլ առ քայլ գնում է դեպի ոստիկանական պետության ձևավորում։ Փետրվարի 7-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությունները։