Արմինֆո. Թեհրանը հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու պատրվակով արտաքին ուժերի ներկայության դեմ։ Ըստ IRNA-ի՝ այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Արմինֆո. Բորիս Բախշիյանը վերականգնվել է դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել դատավորից՝ նրան անհիմն մեղադրելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը:
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանից հետո իր պաշտոնը թողել է նաև էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը:
Արմինֆո.Հայաստանի թուլությունն Ադրբեջանին դրդում է նոր զինված սադրանքների: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մարտական բախումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:
Արմինֆո. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։
Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։
Արմինֆո. Ադրբեջանը միայն պահի է սպասում՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախումը: