Արմինֆո.Ում է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի: Այդ մասին իր հոդվածում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր խմբի" անդամ Էլինար Վարդանյանը։
Արմինֆո. ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի վարչությունը հաղորդել է գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին:
Արմինֆո. Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:
Արմինֆո.Եթե հայ հասարակությունը չկասեցնի իշխանությունների գիտությամբ տեղի ունեցող կործանարար գործընթացը, նրան նոր ցեղասպանություն է սպասվում։ Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Միասին" ընդդիմադիր շարժման անդամ, "Ազատություն" կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Արմինֆո. Փետրվարի 20-ին ընդդիմությունը համազգային հանրահավաք է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով: Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Արմինֆո.Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին: Այս մասին իր «Երբ կգնա Նիկոլը» հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի«» անդամ Վահե Հովհաննիսյանը:
Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հանրային ելույթները՝ Արագածոտնում և The Telegraph-ինը, օրգանապես շաղկապված են Ներքին Հանդում վերջին բախումների և մեր հերթական զոհերի հետ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ խորապես ցավակցելով զոհերի ընտանիքներին:
Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։
Արմինֆո. Միջազգային հանրությունը պետք է պահանջի ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի օկուպացված տարածքներից ՝ կոչ անելով նրան վերադառնալ բանակցություններին։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։