Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի քառօրյա ոուղեւորությունը Բուխարեստ՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին:
Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց էությամբ հակահայկական են։ Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտարարել է "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նոր նախագահի թեկնածության հարցը լուծելու է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտարարել է հանձնաժողովի ներկայիս ղեկավար Գեւորգ Պապոյանը, որի թեկնածությունը կառավարող կուսակցությունն առաջադրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար:
Արմինֆո.Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ռուսական կողմից պատասխան չի ստացել ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալլիի արտահանձնման վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 25-ին լրագրողներին հաղորդել է գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանը։
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իսկական պրոֆեսիոնալ է՝ նվիրված իր քաղաքական ուժի արժեքներին: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար Գեւորգ Պապոյանին առաջադրելու "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության որոշումը։
Արմինֆո. "Ես ՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ", - փետրվարի 26-ին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Արմինֆո.Հայաստանում կնվազեցվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդների նկատմամբ կիրառվող տուգանային միավորի չափը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 26-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին: