Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունների" հեռացման վերաբերյալ որևէ հրաման, հանձնարարական կամ ցուցում չի տվել: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։
Արմինֆո.Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման հարցը բարդ գործընթաց է և պահանջում է բարդ որոշումների ընդունում ։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ապագայի մասին հարցը։
Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը քաղաքական ենթատեքստ ունի։ Մարտի 14 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ անդրադառնալով Երեւանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանը:
Արմինֆո. ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման համակարգը կարգավորվում է ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արմինֆո. 9-ամյա տղայի մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Արմինֆո. 2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
Արմինֆո. Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այդ մասին ասվում է Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերի հայտարարությունում:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի "ԵՄ-Հայաստան առավել սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին" բանաձևը: Ադս մասին X-ի0 (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը: