Արմինֆո. Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։
Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:
Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է "Իմնեմնիմի" փոդքաստի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ քննչական մարմինների միջնորդությունը: Այդ մասին մարտի 23-ին լրագրողներին հաղորդել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Արմինֆո.Հայաստանի ղեկավարները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը՝ չնշելով այլ մանրամասներ:
Արմինֆո. Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով։ Բնակչության 90 տոկոսն առայժմ դա չի պատկերացնում։ Այդ մասին ասվում է "Այլընտրանքային նախագծեր խմբի" անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում։
Արմինֆո. Հայ խորհրդարանականների հետ առավել սերտ համագործակցության մասին է խոսվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հանդիպմանը: Այդ մասին հաղորդել է Բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։