Արմինֆո. Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների նոր օրակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում, կդառնա ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևոր շարունակությունը: Այդ մասին ապրիլի 4-ին Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Արմինֆո. Այսօրվա դրությամբ Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 2,6 մլրդ եվրո ընդհանուր գումարից հատկացվել է 550 մլն եվրո: Այդ մասին ապրիլի 4-ին "Հայաստանի եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Արմինֆո. Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանները խստորեն դատապարտում են Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է մայրաքաղաքում բազմամյա ծառերի հատման և դրանք նոր ծառատեսակներով փոխարինման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան:
Արմինֆո. Իսրայելի ոստիկանությունն ու վերաբնակները կրկին փորձում են զավթել Երուսաղեմի "Կովերի պարտեզ" հայկական թաղամասի տարածքը: Այդ մասին հաղորդում են թաղամասի պաշտպանները X-ի (նախկին Twitter-ի) իրենց էջում։
Արմինֆո. Հայաստանում չկա իշխանություն, կա հակաազգային, հակապետական, հակաժողովրդական ռեժիմ։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը։
Արմինֆո. Ադրբեջանը չի ձգտում խաղաղության և փորձում է խաթարել դրան հասնելու ջանքերը։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Արմինֆո.Հայաստանը նախկինում երբեք սուբյեկտայնության այնքան բարձր մակարդակ չի ունեցել, որքան հիմա։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները։