Արմինֆո.Գիրք նվիրելու օրը IDBank-ի հետ անցավ թեմատիկ միջավայրում․ Խնկո Ապոր անվան գրադարանում Բանկը կազմակերպել էր հեքիաթի ընթերցում արցախցի երեխաների համար։
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:
Արմինֆո. Գրքի տոնին ընդառաջ ԱրարատԲանկը գրքեր է նվիրում մարզային, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։
Արմինֆո.Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․ այս օրերին քաղաքում ամենաշատ գնվող ու նվիրվող իրը գիրքն է հաստատ, չնայած գիրքն «իր» կոչելը, իհարկե, մեղք է։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, գրքի հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։