Արմինֆո.Թվայնացումը կյանքի, հանրության, բիզնեսի զարգացման էվոլյուցիոն փուլերից մեկն է՝ հեղափոխական նորարարությունների շրջանը: Ամենօրյա խնդիրների լուծման ավտոմատացման, ամպային տեխնոլոգիաների օգտագործման, մեծ ծավալի տվյալների վերլուծության և արհեստական բանականության կիրառման շնորհիվ զգալիորեն աճում է ընկերությունների բիզնես գործընթացների արդյունավետությունը:
Արմինֆո.SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:
Արմինֆո.Երևանում մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։