Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.: Ֆրանսիան նախկինի պես լիովին հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին, որի գործունեությունը շարունակվում է։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Փարիզ այցի արդյունքների վերաբերյալ։
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: