Արմինֆո. Դավաճանությունն իր ամենալայն իմաստով ոչ միայն ենթադրում է դավաճանության ակնհայտ գործողություններ, ինչպիսիք են ընկերոջը դավաճանելը, ամուսնական դավաճանությունը կամ պետական դավաճանությունը, այլ նաև ներառում է ավելի «թաքնված» ձևեր, օրինակ, երբ կոլեկտիվը, խումբը կամ ժողովուրդը, սեփական անգործության կամ ապատիայի պատճառով հրաժարվում է կատարել իր քաղաքացիական և սոցիալական պարտականությունները, կամ պատմական առաքելությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:
Արմինֆո. Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության "Լավագույն երաժշտություն ֆիլմում" անվանակարգում մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանին՝ Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին" Օսկարի առաջադրված ֆիլմում կատարած աշխատանքի համար (2022թ.):