
Արմինֆո.Հայկական բանակը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած զարգացման ։ Այս մասին դեկտեմբերի 6 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ՝ անդրադառնալով Միրոսլավ Լայչակի երեկվա հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության փխրուն լինելու մասին ։

Արմինֆո.ՀՀԿ-ն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը կապում է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունում տեղի ունեցող գործընթացների հետ: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը) հանդես են եկել հայտարարությամբ, որում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդության հաստատակամությունը:

Արմինֆո. Ինձ թվում է, որ Բաքուն ու Երեւանը փորձում են ստեղծել ոչ թե, պարզապես, ակտիվ, այլեւ առարկայական բանակցային գործընթացիպատրանք։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Շվեյցարիա արտագաղթած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։

Արմինֆո.Հայաստանը 9-րդ տեղն Է զբաղեցրել Լեհաստանի Գլիվից քաղաքում անցկացվող "Մանկական Եվրատեսիլ-2019" ամենամյա միջազգային երգի մրցույթում ՝ հավաքելով 115 միավոր:

Արմինֆո. Հեքիաթային քաղաք, Սուրբծննդյան տոնավաճառ, վերգետնյա անցում դեպի տոնածառ, և հռչակավոր Գորան Բրեգովիչն ու իր նվագախումբը՝ հենց ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումները սկսելու են դեկտեմբերի 20-ին ու շարունակվելու են 16 օր:

Արմինֆո.Կովկաս-Կասպյան տարածաշրջանում պատմություն կեղծող պետություններ կան, <Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողույթների և զեղծարարությունների լույսի ներքո> միջազգային գիտաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Արմինֆո. Առաջին անգամ Ադրբեջանում ավարների և լեզգիների լեզվի հետապնդման հարցը, ընդ որում՝ գրավոր կերպով, բարձրացրել են հայերը։ , <Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողույթների և զեղծարարությունների լույսի ներքո> միջազգային գիտաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի պատմաբան Թիմուր Այթբերովը:

Արմինֆո.IDBank-ի աջակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանը, «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի շրջանակում, պատշաճ հագուստ և անհրաժեշտ դպրոցական պարագաներ ձեռք բերեց Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների բնակավայրերում ապրող դժվար իրավիճակում հայտնված100 երեխայի համար։

Արմինֆո. Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունը Երեւանում կընթանա աննախադեպ մեծ շուքով. Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ծախսել շուրջ 700 հազար դոլար (326 մլն դրամ): Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Մասնավորապես, 121 մլն դրամ (մոտ 253 հազար դոլար) կծախսվի կապալառուների ծառայությունների համար, իսկ մնացած գումարը կուղղորդվի սարքավորումների ձեռք բերմանը, դեկորացիաների պատրաստմանը եւ այլն։

Արմինֆո.Ախթալայի և Մեծ Այրումի պոչամբարները կարող են վտանգ ներկայացնել էկոհամակարգերի և տեղի բնակիչների համար: Այս մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է Չեխական <Արնիկա> քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություն գործադիր տնօրեն Յինդրժիխ Պետրլիխը ։

Արմինֆո. Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականին: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավիյանը ՝ ներկայացնելով կառավարության պատասխանը "Լուսավոր Հայաստան" խմբակցության հարցմանը։