Արմինֆո. Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկել են համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ է ապահովել գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսել են ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և ՏՏ ոլորտների ընկերությունների միջև անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը: Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) մինչեւ տարեվերջ Հայաստանի կառավարությանը կներկայացնի Սեւանա լճի ամբողջ տարածքում կեղտաջրերի հեռացման եւ մաքրման համակարգի ներդրման տեխնիկական աջակցության ծրագրի փաթեթը: Այդ մասին հայտարարել է բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ փորձագետ Վարդան Կարապետյանը՝ մարտի 21-ին ելույթ ունենալով ԱԶԲ-ի "Պաշտպանելով Սեւանա լիճը. կայուն լուծումներ եւ ներդրումային ռազմավարություններ" թեմայով սեմինարի հարթակներում։
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հայաստանի Հանրապետություն «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխություն» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: