
Արմինֆո. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ոգեկոչում է մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը և իր վճռականությունն է հայտնում՝ շարունակելու պայքարը Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչման, դատապարտման և մեր ազգային ու մարդկային ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Այդ մասին ասվում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունում:

Արմինֆո. Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ: Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հղած ուղերձում:

Արմինֆո. Մենք տեսնում ենք, որ Ցեղասպանության չդատապարտումը հանգեցնում է դրա կրկնության աշխարհի տարբեր անկյուններում, և մենք ականատես եղանք այդ իրադարձություններին Արցախում։ Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողներին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Արմինֆո. 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի տարածած հայտարարությունում։

Արմինֆո. Երկարատև դադարից հետո վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը: Ազգային պատկերասրահի բացված 55 մշտական ցուցասրահներում ներկայացված են հայ կերպարվեստի ականավոր գործիչների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, գլուխգործոցներն ու քանդակները:

Արմինֆո.2025 թվականի ապրիլի 18-19-ը Երևանում կանցկացվեն Ղազախստանի Հանրապետության մշակույթի օրերը Հայաստանի Հանրապետությունում։

Արմինֆո. Հույները հալածանքների ու ցեղասպանության ցավը կիսում են Հայաստանի ժողովրդի հետ։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

Արմինֆո. Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և այդ ոճրագործության դատապարտումը ողջ մարդկության, պետությունների և բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտքն է: Այդ մասին ասվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում:

Արմինֆո. Ժողովրդավարական երկների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, արձագանքելով այն հայտարարությանը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ապրիլի 23-ին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը ջահերով երթի մասնակիցների կողմից:

Արմինֆո. "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության անձնակազմը գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ ապրիլի 24 - ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Արմինֆո.Մինչեւ մայիս Երեւանում տնկված ծառերի թիվը կհասնի 25 հազարի: Այդ մասին ապրիլի 21-ին Երեւանի քաղաքապետարանի նիստի ժամանակ հայտարարել է "Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն" ՊՈԱԿ-ի պետ Արմեն Բեգոյանը, նշելով, որ 2024 թվականի արդյունքներով դրանց թիվը կազմել է շուրջ 20 հազար:

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։