Արմինֆո. Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:
Արմինֆո. Լայնածավալ պատերազմի վտանգը կարճաժամկետ և միջնաժամկետ շրջանում բացառվում է, քանի որ դրա համար ռեսուրսային բազա չկա։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիիս կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Արմինֆո. Ադրբեջանի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կլինի ոչ թե բանակցությունների ելակետ, այլ եզրափակիչ կետը։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ "Իսկ մինչ այդ եզրափակիչ կետը, բոլոր տարբերակները դրված են բանակցությունների սեղանին, եւ այդ տարբերակները չի կարելի բացառել քննարկումից", - նշել է քաղաքագետը:
Արմինֆո. Հեքիաթային քաղաք, Սուրբծննդյան տոնավաճառ, վերգետնյա անցում դեպի տոնածառ, և հռչակավոր Գորան Բրեգովիչն ու իր նվագախումբը՝ հենց ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումները սկսելու են դեկտեմբերի 20-ին ու շարունակվելու են 16 օր: