Արմինֆո. Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահանջներ ներկայացնել Մոսկովյան և Կարսի պայմանագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են բոլշևիկները։ Այդ մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ "Կարելի է որքան ասես վերլուծել եւ ապացուցել այն ժամանակվա Ռուսաստանի իշխանության ոչ կոմպետենտությունը, պատմական մեղքը կամ անհեռատեսությունը, ինչպես նաեւ թուրքական Հայաստանի մասին Լենինի դեկրետները, որոնք փաստացի ամփոփել են Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները այդ հատվածում՝ տասնամյակների ընթացքում", - ասել է նա։
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմի ժամանակ իրավունք չուներ իրեն հայտարարել գերագույն գլխավոր հրամանատար։ Տեսակամուրջի ընթացքում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Արմինֆո. ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Արմինֆո. Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Ինչպես հաղորդում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը, այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։