Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում նա հանդիպել է Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի և մերձակա բնակավայրերի բնակիչների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության Facebook-յան էջից ։
Արմինֆո. ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով, բացառությամբ՝ վիզային ռեժիմի դյուրացման հարցի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ծորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Արմինֆո. Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ. արձանագիր խաչքարը։ Այդ մասին հաղորդել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
«Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է։
Հիշեցնենք, որ խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում», - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո. 2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
Արմինֆո.Հնդիկ ժամանակակից գրող, բեսթսելերների հեղինակ Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին ՝ "Կյանք, Սեր, Գինի": Գրքի խմբագիրն է Արմինե Պետրոսյանը, անգլերենից թարգմանությունը՝ Ռոզա Գրիգորյանի, նկարիչը ՝ Լուսինե Թագմազյան:
Արմինֆո. Որքան կարելի է հավատալ հայրենասիրության բացակայությանը մի մարդու մոտ, ով բացահայտ և հեշտությամբ հերքում է իր մեջ որևէ հայրենասիրական դրսևորում, բայց որոշ ժամանակ անց հրատարակում է ցավի մասին "ճչացող" գիրք, գիրք, որն արյունահոսում է երիտասարդ տղաների մի ամբողջ սերունդ հնձած պատերազմի վերքերից:
Արմինֆո.Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունն է քննարկվել այսօր ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպման ժամանակ:
Արմինֆո.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին Բաքվում ողջունել է Ադրբեջանի գործողությունները ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցների հետ ավելի սերտ կապեր հաստատելու ուղղությամբ, հավելելով, որ ԱՀ-ն ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներին գազի, իսկ ապագայում նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման գործում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում եվրոպական հասարակության կենսապահովման գործում։
Արմինֆո. Երևան քաղաքում չպետք է լինի ոչ մի բուհ, և չպետք է լինի ոչ մի բուհ՝ Ակադեմիական ավանից դուրս։ Այդ մասին, ըստ վարչապետի մամուլի ծառայության, հայտարարել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում։
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը կվերադարձնի 608,6 մլն դրամ, հաղորդում է դատական համակարգի տգ-ալիքը: Հաղորդագրության համաձայն, նշված գումարը կազմում է նախկին պաշտոնյայի ողջ ապօրինի գույքի 75 տոկոսը:
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: