Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըԱրմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկականմշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին, արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։
Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական
եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում,
հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։
Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․
Ժամանակակից արվեստի ցուցադրություն, Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ, Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ, Համերգային շոու ծրագիր,
Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով, Հայ արտադրողների տաղավարներ:
Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․
Որդան կարմիրի պատրաստում, Ասեղնագործության տեխնիկա,
Ժանյակագործության արվեստ, Խաչքարագործություն, Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:
ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից