Արմինֆո.Վարչապետի պաշտոնի համար պաշտպանելով "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության շրջանակում, ընդդիմությունը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտար 2026 թվականին անցկացնել նորագույն ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման գնահատական է տվել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Արմինֆո. ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել MONUMENT WATCH ակադեմիական անկախ հարթակի հետ, որը զբաղվում է Արցախի մշակութային ժառանգության իրավիճակի մշտադիտարկմամբ և գիտական նկարագրությամբ։
Արմինֆո. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է թե Արցախի մայր օրենքին, թե այլ իրավական ակտերի: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Շահրամանյանի համապատասխան հրամանագիրը։
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00: