Իսկանդարյան. Ցանկացած տարածաշրջան ներսից ավելի մեծ և կարևոր է թվում, քան՝ դրսից Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:47
|
![]() Արմինֆո. Քաղաքական գիտության մեջ գոյություն ունի հայտնի փաստ. ցանկացած տարածաշրջան ներսից ընկալվում է որպես ավելի նշանակալից և մեծ, քան՝ դրսից, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանի ներսում, մեզ շատ ավելի կարևոր է թվում, քան եթե նայենք դրան, օրինակ, Նյու Յորքից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը' անդրադառնալով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման նպատակին: |