Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզպետի հարազատ եղբայրը՝ Վահե Ղալումյանը, չի կարդացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին նա հայտարարել է ԱԺ-ում՝ լրագրողներին։
Արմինֆո.Այժմ կա Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փակուղին խաղաղության խաչմերուկի վերածելու պատմական հնարավորություն։ Այս մասին սեպտեմբերի 10 - ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ "Երեւանյան երկխոսություն" համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկումների ժամանակ։
Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։
Արմինֆո. Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը երբեք չի խոսել այն մասին, որ հանրապետությունում հեղաշրջում է տեղի ունեցել, ինչի մասին "շեփորում" է Հայաստանի գործող իշխանությունը։ Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արմինֆո.Հայաստանի պետական ջազային նվագախմբի՝ Շառլ Ազնավուրի 100 - ամյակին նվիրված միջազգային համերգային շրջագայությունը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աջակցությամբ:
Արմինֆո.Աշխարհահռչակ թավջութակահար և Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը մենահամերգով հանդես կգա Երևանում: Ինչպես հաղորդել է համերգի կազմակերպիչների մամուլի ծառայությունը, երեկոյի հատուկ հյուրը կլինի նաև հայտնի դաշնակահար Գեորգի Չաիձեն:
Արմինֆո.Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ:
Արմինֆո.Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ:
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է արտոնագրել ֆիթնես-մարզիչներին, քանի որ նրանք վնասում են քաղաքացիների առողջությանը:
Արմինֆո. Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) առարկայի ներդրումը, որը մեկնարկել էր անցյալ տարի, ավարտվել է ուսումնական ծրագրում աշխատանքային ծրագրի հաջող ինտեգրմամբ, ինչը հնարավորություն է տվել պաշտոնապես ներառել դիսցիպլինը համալսարանի կրթական ծրագրերում: Այդ մասին ՊՄԳ-ին նվիրված նոր լսարանի բացման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ՊՄԳ նախագծերի գծով տնօրեն Սվետլանա Մասլովան։
Արմինֆո. 2024 թվականի սեպտեմբերի 9-ին “ԱրմՍվիսԲանկ” ՓԲԸ-ն և Վաղարշապատի համայնքապետարանը ստորագրեցին հուշագիր՝ որը նպատակ ունի աջակցելու քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը։ Հուշագիրը ստորագրեցին Բանկի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը և Վաղարշապատի համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը։
Արմինֆո.Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկումներ է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարի ՝ "Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ուղեցույցները հաստատելու մասին" հրամանի նախագծի վերաբերյալ ՝ առաջարկելով լրամշակել այն: