Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արմինֆո. Ավելի քան 20 տարի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Գյոթեի ինստիտուտը փորձում է Գերմանիայից առավել հետաքրքիր միջազգային կինոաշխատանքներ և մասնագետներ ներգրավել Հայաստան: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանը։ Այս կապակցությամբ նա պատմել է, որ կինոփառատոնում արդեն ավանդական դարձած "Արտադրված է Գերմանիայում" ծրագրի շրջանակում ցուցադրվելու է գերմանական մասնակցությամբ 4 ֆիլմ: Մասնավորապես, Գուրզադյանը հայտարարել է, որ այդ ծրագիրը կբացի հուլիսի 15-ին Կինոյի տանը "Բեռլինյան դպրոց" կինոշարժման մասնակից Քրիստիան Պեցոլդի "Հայելիներ համար 3" նոր աշխատանքը , որի պրեմիերան կայացել է Կաննում: Ֆիլմը ինչ-որ չափով տարբեր օպտիկայի ներքո նույն իրադարձությունները դիտելու փորձ է։ Իր այդ աշխատանքում Պեցոլդը անդրադառնում է իր համար կարևոր թեմայի՝ մահվան թեմային։ Համակարգողը նշել է, որ Պեցոլդի բոլոր կարևոր աշխատանքները տարիների ընթացքում ներկայացվել են "Ոսկե ծիրանի" շրջանակներում: