Արմինֆո. Չի կարելի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ ՝ չունենալով սեփական "կարմիր գծերը". այդ իսկ պատճառով դրանք ոչ թե բանակցություններ են, այլ՝ խաղաղության պայմանագրի թղթի վրա Ալիևի "ինքնագիրը" ստանալու գործընթաց։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների "Արևմտյան Ադրբեջան" վերադառնալու մասին Ալիևի հայտարարությունը։
Արմինֆո. Իջևանում անցկացվել է "Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ Արցախի քաղաքացիների համար" աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո:
Արմինֆո.Մինչև 2023 թվականը 070 կոդով անձնագրերն արցախցիներին տալիս էին նույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիներին ՝ բացառությամբ ընտրություններին մասնակցելու իրավունքի։ Այդ մասին նոյեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։