Արմինֆո. Գյումրու Երեխայի տանն առնչվող իրավիճակի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հերքումները չեն արտացոլում իրականությունը: Այդ մասին հունվարի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Արմինֆո.Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով: Քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն այդպես է բնորոշել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
Արմինֆո. Բաքվի բանտերում հայերի նկատմամբ իրականացվող դատավարություններն ուղղված են այդ մարդկանց հիմնարար իրավունքների խաթարմանը և հանդիսանում են Ադրբեջանի ուժգնացող հայատյաց քաղաքականության վառ օրինակ: Այդ մասին ասվում է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարության մեջ՝ 16 հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած առաջիկա ապօրինի դատավարության առնչությամբ:
Արմինֆո. Թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատության համար մաքառել: Այդ մասին ասվում է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունում:
Արմինֆո. Newmag Winter Fest-2025 գրքի փառատոնն այս տարի իր դռները կբացի փետրվարի 16-ին «Դվին» երաժշտության սրահում:
Արմինֆո.Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Արմինֆո.2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Արմինֆո. Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:
Արմինֆո. Զենքի ապօրինի կիրառումն իր մեջ հսկայական հանրային վտանգ է պարունակում։ Այդ մասին հունվարի 16 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Արմինֆո. Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու, Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները հստակեցնելու, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում տեխնիկական բնույթի մի շարք այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Արմինֆո. "Լիդիան Արմենիա" ընկերությունն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բոլոր թույլտվությունները: Այդ մասին հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոքներ ունի, որոնք առնչվում են, հիմնականում, ջրային ռեսուրսներին։ Այդ մասին հունվարի 10 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։