Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:
Արմինֆո.Արցախը ադրբեջանական օկուպացիայից հետո, կորցնելով միանգամից 40 դիրք, համալրել է անազատ պետությունների շարքը՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի "Ազատությունն աշխարհում" զեկույցում
Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության հաղորդագրության համաձայն, քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուայի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ, որը հանդես կգա իսպանացի դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ: