Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն արդեն վաղուց ընթանում են երկկողմ ձևաչափով, երրորդ երկրները միայն իրենց աջակցությունն են ցուցաբերում խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացին: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարիել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցնելու "Հայրենիքի պաշտպան" ծրագիրը: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 7-ին կառավարության նիստում ։
Արմինֆո. Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։ Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է "Գեղարդ հիմնադրամը"՝ Facebook-ի իր էջում։
Արմինֆո.Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է ՄԱԿ-ի առաջիկա կլիմայական գագաթնաժողովը (COP29) բոյկոտելու իր որոշման մասին, որը տեղի կունենա Բաքվում 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը: Այդ Թունբերգը հայտարարիել է Թբիլիսիում ընդդիմադիր բողոքի ակցիայի ժամանակ, ուր նա ժամանել էր նախօրեին։
Արմինֆո. "Լաբիրինթոս" օպերա-պաստիչիոյի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։ Օպերայի գաղափարի և սցենարի հեղինակ հայազգի Օլեգ Թումանովը որոշել է այն ցուցադրել, նախ, իր պատմական հայրենիքում՝ նախքան ներկայցման եվրոպական բեմերում հայտնվելը:
Արմինֆո.Նոյեմբեր ամիսը Հայաստանի մայրաքաղաքում նշանավորվել է եվպրոպեական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություններով։ Հայաստանի կինոգործիչների միությունը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հայտարարել է Երևանում Եվրոպական կինոյի միամսյակի մեկնարկի մասին, որը նվիրված է ֆրանսիացի գրող և բանաստեղծ Անդրե Բրետոնի կողմից 1924թ. գրված Սյուրռեալիզմի մանիֆեստի 100-ամյակին:
Արմինֆո.Հազիվ թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական միությունից (ԵԱՏՄ)։ Այդ մասին "Աբզաց"-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ։
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քաղաքական վնասներ է ստեղծել նրանց համար, ովքեր շփվում են հայ համայնքի հետ եւ, միաժամանակ, խրախուսում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասվում է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի թվիթերյան (X) էջում արված հայտարարության մեջ:
Արմինֆո. 2025 թվականին կշարունակվի Երևանի մետրոյի արդիականացման ծրագրի իրականացումը։ Այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նոյեմբերի 5-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Արմինֆո.Տրանսպորտային համակարգից օգտվող քաղաքացիների որոշ խմբեր կկարողանան օգտվել արտոնություններից: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Արմինֆո.Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունաբերական որսի ծավալները կիրականացվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 6-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Սեւանա լճի մասին" օրենքում կատարված փոփոխություններին:
Արմինֆո. Կլիմայի փոփոխության համաժողովին (COP 29) ընդառաջ UWC Դիլիջանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ կազմակերպել էին Երիտասարդների տեղական համաժողով (LCOY) Հայաստանում՝ «Կլիմայական «արդարությունն» ու դրա նշանակությունը Հայաստանում և աշխարհում» թեմայով: