Արմինֆո.Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձում:
Արմինֆո. Խորհրդային Միության փլուզումից հետո ակնկալվում էր, որ Հայաստանը, որպես անկախ պետություն, կկարողանա ինքնուրույն դրսևորել իրեն ճարտարապետության, քաղաքաշինության և մշակույթի մեջ: Բայց, փոխարենը, անկում է դիտվել։ Երևանի քաղաքային կառուցապատումը քայքայվել է կառավարման բոլոր ռեժիմների օրոք, իսկ մեր օրերում իրավիճակը կրկնակի վատթարացել է։ Հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած "Կասկադ" ճարտարապետական-մոնումենտալ համալիրի վերակառուցման նախագծերին։
Արմինֆո. Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։ Ինչպես հաղորդում է "Թաթոյան" հիմնադրամի մամուլի ծառայությունը, այդ մասին են վկայում հիմնադրամի աշխատանքային խմբի փաստահավաք առաքելության արդյունքները ՝ ղեկավար Արման Թաթոյանի (ՀՀ նախկին օմբուդսմեն) գլխավորությամբ: