Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադեւոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն եւ իշխանության յուրացում: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հուլիսի 7-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում ներկայացնելու վերաբերյալ միջնորդագիրը:
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները արտաքին սպառնալիքներին դիմակայելու փոխարեն իրենց հիմնական ռեսուրսները կենտրոնացրել են ներքաղաքական հարցերի վրա, որպեսզի ապահովեն իրենց հարմարավետությունն ու երկարաձգեն իրենց գոյությունը: Այդ մասին հուլիսի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում, որտեղ քննարկվում է ընդդիմադիր երեք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։
Արմինֆո.Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Ջիմ Շենոնը եւ լորդ Էլթոնը՝ Լիվերփուլից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դավաանանքի կամ համոզմունքների միջազգային ազատության համակուսակցական խորհրդարանական խմբի (APPG FoRB) անունից հավանություն տալով Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը:
Արմինֆո. Արվեստագետներն այսօր կարևոր առաքելություն ունեն, քանի որ երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձով: Հուլիսի 4-ին նման կարծիք է հայտնել Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ "Ավեստաբանների խնդիրները. պատճառներ և լուծումներ" թեմայով գիտաժողովի ժամանակ: