
Արմինֆո.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՝ վկայակոչելով հանձնաժողովի պատասխանը Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ իր հարցմանը ՝ խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրների հասցեին հնչեցրած սպառնալիքների առնչությամբ:

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Արմինֆո. The Russian Federation is interested in preserving the state institutions of the Republic of Artsakh in Armenia, namely the Artsakh government and parliament in
exile. A high-ranking source from Hraparak newspaper has expressed
this opinion.

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է "Բռնի տեղահանված արցախցիների քարտեզագրում, իրազեկում և միկրո և փոքր ձեռնարկատիրության (ՄՓՁ) կարողությունների զարգացում" ծրագիրը: Այդ մասին հաղորդում է "Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն" հասարակական կազմակերպությունը:

Արմինֆո. Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ծառաայությունից, Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։ Այդ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ:

Արմինֆո. Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվել է «La Bohème» դիտահարթակը՝ հանրային նոր տարածք, որի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը: