Արմինֆո. Կապան համայնքի վարչական տարածքում կան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներ, և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող էր սկսվել հենց այդ հատվածից։ Այդ մասին հայտարարել է համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ Կապանում լրագրողների հետ զրույցում, ովքեր այցելել են համայնք՝ ծանոթանալու այն սոցիալական-մարդասիրական ծրագրերին, որոնք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացրել է սահմանամերձ համայնքներում:
Արմինֆո.Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը տարանցիկ եւ էներգետիկ միջանցքով, որը հայտնի է որպես "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP), միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ ամերիկյան Semafor պարբերականի հետ հարցազրույցում:
ԱրմԻնֆո.Արտաքսումը չի կարող լինել Արցախի պատմության վերջին գլուխը: Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ, որը ԱրմԻնֆոն ստացել է սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի կապակցությամբ:
Արմինֆո.Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:
ԱրմԻնֆո. Չելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր շրջագայությունը Հայաստանում՝ երաժշտական երեկոյով, որը տեղի ունեցավ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը: Շրջագայությունը համընկնում է Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվա հետ: