Արմինֆո. Հայաստանում աշխատանք է ընթանում ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ։ Այդ մասին հունիսի 12 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցին:
Արմինֆո. Մինչ անկախ քննության ավարտը Վաշինգտոնում չունեն հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ ' Բրայենը՝ "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում։
Արմինֆո. «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:
Արմինֆո. Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատը (Fashion and Design Chamber of Armenia) տեղեկացնրել է, որ շարունակում է համագործակցությունը White Milano Միլանի նորաձևության միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների հետ (https://www.whiteshow.com/en/)՝ ներկայացնելով հայ դիզայներների բրենդերը և նրանց արտադրանքը, որը հնարավորություն է տալիս հայ արտադրողներին միջազգային համագործակցություն ձեռք բերել և նոր շուկա մուտք գործել: