Արմինֆո. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսային բանակցություններ է վարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուր:
Արմինֆո.Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ «Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի», - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո.Հունիսի 5-ի առավոտյան դրությամբ Սևանա լիճ մուտք է գործել 127 մլն խմ ջուր, ընդ որում, լճից ջրառ չի իրականացվել։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ լսումների ժամանակ: