Արմինֆո. Տաթևի վանքն ու Որոտանի կիրճն առաջադրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար: Այդ մասին հայտնի է դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը նվիրված գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում:
Արմինֆո. Հայկական հետքը ջնջելու ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձել է օկուպացված Ասկերանի Մայրաբերդի հուշահամալիրը, ինչպես նաև Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը, որը գտնվում է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ և Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր Էջում հաղորդել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսսմենը։
Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախաշեմին ադրբեջանցի բարբարոսներն Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Վանք գյուղում ավերել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը: Այդ մասին հաղորդում է պատմական միջավայրի պահպանության Artsakh Monuments պետական ծառայությունը՝ Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով կատարված բարբարոսական ակտի լուսանկարները:
Արմինֆո. Տաշիրի մշակույթի տանը տեղի է ունեցել Հայաստանում 12 - րդ ռուսական կենտրոնի հանդիսավոր բացումը՝ "Մեր ապագան" կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, "Տաշիր" բարեգործական հիմնադրամի և քաղաքապետարանի աջակցությամբ:
Արմինֆո.Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։