Արմինֆո.Մայիսի 31-ին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ձերբակալված "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման բոլոր 27 ակտիվիստներն ազատ են արձակվել: Այդ մասին հաղորդում է "Սրբազան պայքար" շարժման տելեգրամյան ալիքը։
Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր իրեն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ են անվանել:
Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։
Արմինֆո. Արցախի ժողովրդի ՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը պետք է ներառվի արտաքին քաղաքական ծրագրերի և միջազգային կառույցների օրակարգում: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ռուս-հայկական Լազարյան միջազգային ակումբի 6-րդ նիստի ժամանակ:
Արմինֆո.Զբոսաշրջության ֆեդերացիան հայտարարել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին: Համապատասխան պայմանագիրն ստորագրվել է ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և Ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանի միջև:
Արմինֆո. Սույն թվականի մայիսի 23-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ստորագրվել է հուշագիր՝ հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում հայ-լեհական համագործակցության զարգացման վերաբերյալ։
Արմինֆո. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, որի աշխատանքներին Հայաստանը կրկին չի մասնակցել։
Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ չկան։ Այդ մասին հայտարարել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:
Արմինֆո. 2018 թվականի ապրիլյան բողոքի ակցիաների ժամանակ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Այդ մասին հայտնի է դարձել դատավոր Հարություն Մանուկյանի այսօր հրապարակած դատավճռից։
Արմինֆո.Առաջիկա տարիներին Հայաստանը կբախվի ժողովրդագրության խնդրին, որը պայմանավորված է հասարակության ծերացմամբ։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարիել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։