
Արմինֆո. "Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ" մարդասիրական հիմնադրամի կողմից ստեղծված Գանձակ, Արենի, ինչպես նաև Սևան քաղաքի ռուսաց լեզվի և մշակույթի աշխարհ կենտրոնների սաները Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառում անցկացրին Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ:

Արմինֆո. Դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, մի քանի հազար հայի գլուխ կերավ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով՝ խաղաղություն,ժողովրդավարություն, արդարություն, դեպի Եվրոպա խոստումով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախաշեմին ադրբեջանցի բարբարոսներն Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Վանք գյուղում ավերել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը: Այդ մասին հաղորդում է պատմական միջավայրի պահպանության Artsakh Monuments պետական ծառայությունը՝ Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով կատարված բարբարոսական ակտի լուսանկարները:

Արմինֆո.Ավելի քան 550 օր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվում անազատության մեջ է միայն այն բանի համար, որ հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի ՝ իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքի: Այդ մասին Fox News –ի հետ հարցազրույցում ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Արմինֆո. Տաշիրի մշակույթի տանը տեղի է ունեցել Հայաստանում 12 - րդ ռուսական կենտրոնի հանդիսավոր բացումը՝ "Մեր ապագան" կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, "Տաշիր" բարեգործական հիմնադրամի և քաղաքապետարանի աջակցությամբ:

Արմինֆո.Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։

Արմինֆո. Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, տուժածներ չկան:

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակազմը՝ ընկերության ղեկավարության գլխավորությամբ, ծաղկեպսակներ է դրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող երկաթուղային զինվորների հուշարձանին, ինչպես նաև Հաղթանակի զբոսայգում տեղադրված Հավերժական կրակին։ Մայիսի 9-ին Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

Արմինֆո. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը:

Արմինֆո. Հայաստանի բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցներն օրենսդրական մակարդակով կստանան պետական սոցիալական երաշխիքներ: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է "Բնապահպանական պարեկային ծառայության մասին" օրենքի փոփոխությունները:

Արմինֆո.Մինչեւ մայիս Երեւանում տնկված ծառերի թիվը կհասնի 25 հազարի: Այդ մասին ապրիլի 21-ին Երեւանի քաղաքապետարանի նիստի ժամանակ հայտարարել է "Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն" ՊՈԱԿ-ի պետ Արմեն Բեգոյանը, նշելով, որ 2024 թվականի արդյունքներով դրանց թիվը կազմել է շուրջ 20 հազար: