Հայաստանում գոյություն ունի օլիգոպոլիաների խնդիր, որոնց դեմ հեշտ չէ պայքարել, դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
Նրա խոսքով, մի կողմից հարկավոր է դրանք վերահսկողության տակ առնել և խստացնել օրենքները, մյուս կողմից` անհրաժեշտ է լայն դաշտ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար, քանի որ Հայաստանը կարող է ապագա ունենալ, եթե երկրում ձևավորվի միջին խավ: Նրա խոսքով, ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը նպատակաուղղված է այն բանին, որպեսզի մարդիկ քաղաքական դաշտ չմտնեն`իրենց բիզնեսը հովանավորելու նպատակով: ՙԿարևորագույն գործոնը, որը կազդի մեր քաղաքական դաշտի վրա, քաղաքական գործիչների նկատմամբ հասարակական վերահսկողությունն է: Առաջիկա երեք տարում մենք մտադիր ենք ուժեղացնել էթիկայի հանձնաժողովը, լրացուցիչ հնարավորություններ տալ վերջինիս: Մեզանից պահանջվում է քաղաքական կամքի դրսևորում՚,- նշել է Սարգսյանը: