Եվրախորհրդարանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըթնացում արձանագրված անբավարար առաջընթացի համար: ՙԱյս առնչությամբ Եվրախորհրդարանը և առանձին խորհրդարանականներ ձգտում են ավելի շատ ներգրավված լինել խնդրի կարգավորման գործընթացում՚,- ընդգծել է Ցաբրնոխը: