Суббота, 14 Декабря 2013

Մկրտչյան Էմանուիլ

Դեննիս Սամմութ. Թուրքիան փորձ է անում դուրս պրծնել զսպաշապիկից

Դեննիս Սամմութ. Թուրքիան փորձ է անում դուրս պրծնել զսպաշապիկից

 Դավութօղլիի քաղաքականության երեք հենասյուները
նշանակալից են: Դրանք ցույց են տալիս, որ Թուրքիան փորձ է անում դուրս պրծնել զսպաշապիկից, որում
նա հայտնվել է 2009 թվականին ստորագրված արձանագրությունների սառեցումից հետո, որովհետև
Հայաստանի հետ ցանկացած համաձայնագիր արժանանում է Ադրբեջանի ընդդիմության կտրուկ
քննադատությունների, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Նման
կարծիք է արտահայտել բրիտանացի քաղաքական գործիչ, ԼԻՆՔՍ ոչ կառավարական
կազմակերպության տնօրեն Դեննիս Սամմութը:


 


Ըստ Սամմութի
կողմից Commonspace.eu պորտալում արտահայտված
կարծիքի, Թուրքիան Կովկասում այնպիսի քաղաքականության կարիք ունի, որը կարող է
ճանաչել նրա անմիջական շահերը, ինչպես նաև այն փաստը, որ Թուրքիան տարածաշրջանում
ունի պատմական բեռ և, հետևաբար, պետք է գործի հեռատեսորեն: «Երեք հենասյուների
քաղաքականության հայեցակարգը հիմնված է այն բանի վրա, որ տարածաշրջանի պրոբլեմներն
անհրաժեշտ է լուծել համալիր կերպով, այլ թե մաս-մաս, անգամ եթե տարբեր
իրավիճակներում կիրառվեն տարբեր մարտավարություններ: Թուրքիան ճիշտ է անում,
հետևելով այդ քաղաքականությանը, միաժամանակ հասկանալով, որ առաջին հերթին դա պետք
է համաձայնեցնի առանցքային մյուս խաղացողների` Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ հետ, եթե,
իհարկե, ցանկանում է, որպեսզի այդ քաղաքականությունն ունենա հաջողության շանսեր:
Թուրքիայի մոտ գտնվելը տարածաշրջանին, նրա ազդեցությունը, որն այժմ այնքան էլ
զգալի չէ, այնուամենայնիվ, նրան թույլ կտա իր վրա վերցնել առաջատարի դերն այդ
գործընթացում»,-ընդգծել է վերլուծաբանը:


 


Երևանում Դավութօղլուն
անդրադարձել է նաև 1915 թվականի դեպքերին: Ըստ Սամմութի, «գազանությունների
տարեդարձը, որոնք հաճախ բնութագրվում են որպես Օսմանյան Կայսրության վերջին
տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանություն, կարող է բերել
երկու կողմերի կրքերի բորբոքմանը, քանի որ չկա ոչ մի պայմանավորվածություն, թե
ինչպես պետք է կարդալ պատմության այդ կասկածելի էջը: Սակայն, դա կարող է ստեղծել նաև
երկխոսության և հաշտեցման հնարավորություն: Դավութօղլուն Երևանում լրագրողներին
հայտարարեց, որ թուրք դիվանագետներն այժմ ունեն երկխոսությանը հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
ներգրավելու ցուցմունք, քանի որ նրանցից շատերը հանդիսանում են 1915 թվականի
զոհերի ժառանգները: Թուրքիային անհրաժեշտ է խրախուսել իր այդ նախաձեռնություններում,
եթե, իրոք, դրանք հետապնդում են բարի մտադրություններ և ընթանում են միջազգային
հանրության լայն աջակցության պայմաններում»:

ДОБАВИТЬ КОММЕНТАРИЙ
Введите код