“Ռոստելեկոմի” բաժանորդներն այսուհետ կկարողանան վճարումներ կատարել ոչ միայն ակնթարթային համակարգերի միջոցով, այլ նաև առցանց ռեժիմով՝ գտնվելով գրասենյակում կամ բնակարանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
“Ռոստելեկոմը”, գործընկեր “Տանդեմ Փեյմինթս” ընկերության հետ համատեղ, ներկայացնում են tandem.am վճարային պորտալը: Պորտալը խնայում է “Ռոստելեկոմի” բաժանորդների ժամանակը և ազատում ընկերության բոլոր ծառայությունների դիմաց վճարումների հետ առնչվող հոգսերից: Այն իրական ձեռքբերում է ֆինանսական միջոցներն առավել հարմարավետ և ճկուն կառավարելու հարցում:
tandem.am-ը հնարավորություն է տալիս առցանց իրականացնել վճարումներ Բջջային կապի, Ինտերնետի, Կոմերցիոն հեռուստաընկերությունների, Կոմունալ վճարների, ինչպես նաև Վարկերի մարումների, Ինտերնետ խանութներից գնված ապրանքների և մի շարք այլ ծառայությունների դիմաց առանց գրանցվելու անհրաժեշտության:
“ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ” ՓԲԸ-ն, ապրանքանիշը “Ռոստելեկոմ”, հանդիսանում է Հայաստանի առաջատար հեռահաղորդակցության օպերատորը: Ընկերությունը շուկայում գործում է 2009թ.-ից և ներկայումս շահագործում է Հայաստանում խոշորագույն և միակ օպտիկա-մանրաթելային ցանցը, որը հանրապետությունում ապահովում է փոխկապակցում տարածաշրջանի բոլոր մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների հետ Վրաստանի և Իրանի միջազգային կապուղիների միջոցով: -0-