ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր չի ձեռնարկել: ԱՄՆ և Ռուսաստանի առավել ակտիվ մասնակցության դեպքում հակամարտությունը վաղուց կարգավորվել էր: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Trend-ը:ՙՀակամարտությունը պետք է կարգավորվի որքան հնարավոր է շուտ՚,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ Ուկրաինայի իրավիճակը հետևանք էր այն բանի, որ Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները չեն կարգավորվել:
ՙԱյսօր Ղրիմի հարցն է բարձրացել: Նման սառեցված հակամարտությունները վտանգ են ներկայացնում Եվրոպայի կայունության համար՚,- ավելացրել է Չավուշօղլուն: