Ռուսաստանն ամեն կերպ ճչնշում է իր հարավկովկասյան հարևաներին, որպեսզի նրանք մտնեն Եվրասիական միություն: Այս մասին է նշվում ամերիկյան դիվանագետների հոդվածում, որը տպագրվել էր News York Times թերթում:
Հոդվածում նշվում է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Հարավային Կովկասի պետությունները գերադասում են Եվրամիությունը: Չնայած այն բանին, որ Եվրասիական միությունում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ, բայց այդ երկիրը երևում է այնքան էլ չի ցանկանում դառնալ դրա անդամը, ասված է հոդվածում:
Հոդվածում առանձին խոսվում է նաև ներքաղաքական պրոբլեմների մասին, որոնք առկա են Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում: Մասնավորապես, ըստ դիվանագետների, Հայստանում առկա է քաղաքական լճացումը, որը խոչընդոտում է բարեփոխումներին, ինչպես նաև շրջափակման հետ կապված թույլ իրավիճակը, արտագաղթ և իշխող ռեժիմի օլիգարխիկ կապերը: Նշվում է նաև, որ Ադրբեջանում առկա է կոռուպցիան և դիկտատուրան, իսկ Վրաստանում` չբարելավվող տնտեսական իրավիճակը, որի հետևանքն էլ կառավարության նկատմամբ թույլ վստահությունն է:
ՙՀայաստանի բևեռացված քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանում ավտոկրատիայի հավանական պահպանումը, որի լեգիտիմությունը գնալով նվազում է, կխոչընդոտեն խաղաղ փոխզիջումների ձեռքբերմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՚,-ասված է հոդվածում:
Դիվանագետները գտնում են, որ ԵՄ հետ ավելի սերտ կապերը կընձեռեն ուժեղ հարևանի հետ մանյովրելու ավել շատ ազատություններ: ՙԵթե Հարավային Կովկասի երկրները ցանկանում են արևմուտքի հետ ունենալ ավելի սերտ համագործակցություն, ապա նրանք պետք է բարեփոխումներ իրականացնեն կառավարման թափանցիկության, ինչպես հաև տնտեսական ավելի լայն հնարավորությունների ձեռքբերման ուղղութամբ՚,-նշվում է հոդվածում: