77-ամյա հայ «դիվերսանտի» գերավարումը Բաքվում Ադրբեջանի
պաշտպանության նախարարության նկատմամբ մի շարք հարցեր է առաջացրել:
Հունվարի 28-ին
Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանը,
չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի Թովուզի
շրջանում: Համայնքի ղեկավար Ալիբեյլիի խոսքերով, գյուղացիներն ադրբեջանցի
զինվորների օգնությամբ բռնել են ծերունուն, նստեցրել ավըոմեքենա և ուղարկել Բաքու:
Դրանից հետո
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իսկույն հայտարարություն տարածեց, որտեղ
Խոչայանը բնութագրվեց որպես հայկական հետախուզա-դիվերսիոն խմբի անդամ: Սակայն, այն
բանից հետո, երբ Զաքիր Հասանովի գերատեսչության նկատմամբ սկսեցին ակնհայտորեն
ծիծաղել նույնիսկ Ադրբեջանում, Խոջայանը հայտարարվեց որպես «դիվերսիոն խմբին կցված
ուղեկցող»:
Մեկնաբանելով այս
ամենն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ադրբեջանական ռազմական
փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այն համարեց
ծիծաղելի: Նրա գնահատականերով, զառամյալ, անզեն, առողջության հետ պրոբլեմներ
ունեցող Խոջայանը ոչ մի առնչություն չունի դիվերսանտների հետ: Ընդ որում, միջադեպը
մի շարք հարցեր է առաջացրել փորձագետի մոտ: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու
Խոջայանին գերի են վերցրել սովորական գյուղացիները, այլ ոչ թե այդ տարածքում
ծառայող ադրբեջանցի զինվորականները:
«Եթե
77-ամյա ծերունին այդպես հեշտությամբ կարողացել է հատել սահմանը, ապա հատուկ
պատրաստվածություն ունեցող հայկական զինվորականներն ավելի հեշտությամբ կարող են
ներթափանցել Ադրբեջանի տարածք, անգամ հասնել մինչև Բաքու, հեշտությամբ իրականացնել
դիվերսիաներ ու վերադառնալ ետ»,-հայտարարել է Ջաֆարովը: